Հայաստանի 521 խոշոր հարկատուներից 296-ի պարագայում հարկերի վճարման հետ կապված ռիսկեր կան: Դեկտեմբերի 29-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը:

Ստուգումների ընթացքում (առանց ձեռնարկություններ այցելության) նրանց մոտ միջինը 3 մլրդ 549 մլն դրամի (շուրջ 7.36 մլն դոլար) չափով հնարավոր չվճարված հարկեր են հայտնաբերվել: Այլ կերպ ասած՝ վտանգ կա, որ այդ հարկատուները չեն վճարում իրենց հարկերի գրեթե կեսը (48.8%), ինչը երկրի ամբողջ հարկային մուտքերի 11.1%-ն է կազմում:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Ռիսկային ճանաչված ձեռնարկությունները կներառվեն 2017 թվականի ստուգումների առաջնահերթ ցուցակում եւ դրանցում խիստ տեսչական ստուգումներ կանցկացվեն: