2017 թվականից Հայաստանի հարկային ծառայությունը կխստացնի հսկողությունը ալկոհոլի շրջանառության նկատմամբ։ Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ապրանքի հաշվառման եւ դրա իրացման վերահսկման համար նոր էլեկտրոնային մեթոդներ կկիրառեն։ Դա թույլ է տալիս գտնել հնարավոր ստվերային շրջանառությունը։ Կան մտահոգություններ, որ այստեղ այն առկա է։  Ստվերային շրջանառության դեպքեր են հայտնաբերվել նաեւ ոչ ալկոհոլային խմիչքներում, թեպետ շրջանառության վերահսկողությունը սկսվել էր հենց դրանից։ «Լինում են դեպքեր, երբ այդ վերահսկողությունը շրջանցում են։ Քանի միավոր ապրանք ունի, այնքան էլ պիտակ է պատվիրել։ Թվում է, թե ամեն բան նորմալ է։ Բայց պարզվում է, որ վերցնում են պիտակներ, ասենք կես լիտր ջրի համար, բայց սոսնձում են  1.5 լ շշի վրա։ Այսինքն՝ փաստացի իջեցնում են շրջանառությունը։ Նման դեպքերը նույնպես պատրաստվում ենք ստուգել»,– նշեց Հարությունյանը