Հայաստանում ավելի արագ կքննեն ազատ տնտեսական գոտում աշխատելու հայտերը: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ առավելագույն ժամկետը 36-ի փոխարեն 25 աշխատանքային օր կլինի:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ռեզիդենտներն ազատվում են հարկերից (բացի վարձու աշխատողների եկամտահարկից) եւ մաքսատուրքից (2017 թվականից մաքսատուրք կգանձեն ԵՏՄ-ի կազմում չներառված երկրներից ապրանք ներկրելիս):

Հայաստանում ներկայում 2 ազատ տնտեսական գոտի է գործում՝ «Ալյանսը» (բարձր տեխնոլոգիաների) եւ «Մերիդիանը» (ոսկերչական արդյունաբերության): Ազատ տնտեսական գոտում աշխատելու հայտերը քննում է միջգերատեսչական հանձնաժողովը: