Առաջիկա տասնամյակներին Երկիր մոլորակին բնապահպանական աղետ է սպառնում, նման հայտարարություն են արել Ֆլորիդայի գիտնականները, փոխանցում է «Միր 24»-ը։
Փորձագետներն այս հայտարարությունը հիմնավորել են նրանով, որ մեկ աստիճանով կլիմայի տաքացումը լուրջ հետեւանքներ է ունեցել։ Մասնավորապես փոխվում են օրգանիզմների գեներն ու ֆիզիոլոգիական յուրահատկությունները։
Մասնագետները հետազոտություն են արել ու հայտնաբերել, որ բնապահպանական գործընթացների 80 տոկոսը փոխոխություններ է առաջացրել զանազան էկոհամակարգերում՝ ծովերում ու քաղցրահամ ջրերում։ Գիտնականները չեն բացառում, որ ապագայում ջերմաստիճանային տատանումները ուժեղ կազդեն մեր մոլորակի վրա, ինչը կհանգեցնի բնապահպանական զանգվածային աղետի։





























