Չինաստանի հարավ-արեւմուտքում Յունան ու Գույչժոու նահանգների միջեւ սահմանին շահագործման է հանձնվել 200 հարկանի շենքի բարձրության արագընթաց ավտոմոբիլային կամուրջ, հայտնում է «Սինհուան»։
«Բեյպանցզյան» կամուրջն անցնում է համանուն կիրճի վրայով, որը բաժանում է երկու նահանգները։ Կամուրջի առավելագույն բարձրությունը կազմում է 565 մետր։ Կամուրջի ընդհանուր երկարությունը 1341 մետր է, երկկողմանի երթեւեկությունն իրականացվում է չորս գոտիներով։
Այս կամուրջի շնորհիվ մի նահանգից մյուսը հասնելու ժամանակը կրճատվել է 4 ժամից մինչեւ 1 ժամ։































