Հելսինկիի հակաթմրադեղային ոստիկանության նախկին ղեկավար Յարի Աարնիոն դատապարտվել է 10 տարվա ազատազրկան թմրադեղերի մաքսանենգության ու այլ հանցագործությունների համար, հայտնում է BBC–ն։
Դատարանն ապացուցված է համարել այն մեղադրանքը, որ 59-ամյա ոստիկանը օգնել է Նիդեռլանդներից թմրավաճառականներին երկիր ներկրել 800 կգ հաշիշ ու տարածել այն Ֆինլանդիայում 2011-2012 թթ․։
Բացի դրանից Աարնիոն մեղավոր է ճանաչվել 17 այլ հանցագործությունների մեջ, այդ թվում ականատեսներին վախեցնելու։ Աարնիոն 30 տարի աշխատել է հակաթմրադեղային ոստիկանությունում։ Նրան կալանավորել են 2013-ին։ Նախկին ոստիկանը հերքում էր բոլոր մեղադրանքները։
Մինչ այդ սեպտեմբերին Ֆինլանդիայի հակաթմրադեղային ոստիկանության նախկին ղեկավարը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել մեկ այլ գործով՝ խաբեության հետ կապված։
Մյուս եվրոպական երկրների համեմատ Ֆինլանդիայում հանցավորության մակարդակը բարձր չէ։





























