Սահարայում հայտնաբերել են 5 հազար տարվա վաղեմության ապառաժային պատկեր, որը Սուրբ ծննդյան սյուժե է հիշեցնում։
Իտալացի հետազոտողները նախկինում անհայտ պատկերը հայտնաբերել են Նեղոսի հովտի եւ Ջիլֆ էլ Քաբիր սարահարթի միջեւ ընկած քարանձավում։ Բացահայտումն արվել էր դեռ 2005–ին, սակայն գիտնականները միայն հիմա են հայտնում այդ բացահայտման մասին, գրում է nkj.ru–ն։
Քարանձավի պատկերով նկարները կարմրա–դարչնագույն կավաքարով վրա են արված։ Անհայտ նկարիչը պատկերել է 2 հասուն մարդու եւ մեկ երեխայի, ինչ–որ շրջան, առյուծ եւ մարդանման արարած։ Երեխան երկու չափահասների արանքում է, նա մի փոքր բարձր է նրանիցից։ Առյուծի եւ չափահասներից մեկի պատկերները վնասված են։
Արշավախմբի ղեկավար Մարկո Մորելիի ծոսքով՝ մարդանման արարածը կապիկ է, իսկ փոքր շրջանը՝ արեւելքի աստղը։





























