Մոնրեալում էլեկտրական սղոցով զինված բանվորը կտրել է ամանորյա եղեւնին, որը դժգոհությունների առիթ էր տվել, հայտնում է CBC–ն։

26 մ բարձրությամբ եղեւնին, որը բնակիչներն անվանել էին ամենասարսափելի, բարակ եւ ծուռ տոնածառ, տեղադրվել էր Place des Festivals հրապարակում, որտեղ կազմակերպվել էր Սուրբծննդյան տոնավաճառ։

Ծառը մատակարարած Ֆիլիպ Պելլետյեն քաղաքացիների ծաղրին պատասխանել է, թե նման բարձր ծառ գտնելը հեշտ չէ, իսկ նման բարվոք վիճակում գտնելն առհասարակ հաջողություն է։