Բոլոր եվրաֆոբները մեղքը բարդում են Շենգեն գոտու վրա: Ամբողջ Եվրոպայի տարածքով Բեռլինում ահաբեկչություն իրականացրած եւ Միլանի ոստիկանների կողմից սպանված թունիսցի ահաբեկիչ Անիս Ամրիի փախուստը առաջ բերեց մարդկանց ազատ տեղաշարժի դեմ եվրասկեպտիկների քննադատությունը, գրում է Le Monde-ն:

Դեկտեմբերի 28-ին Նիդեռլանդական Ազատության կուսակցության ղեկավար Գերթ Վիլդերսը միացավ սահմանները փակելու մասին պահանջին այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Բեռլինում ահաբեկչություն իրականացնելուց հետո Ամրին անցել է Նեյմեգենով:

Այդ ճանապարհին նրան, ըստ երեւույթին, ոչ մի անգամ չեն կանգնեցրել եւ փաստաթղթեր չեն ստուգել, ինչը վրդովում է եվրոպական սահմանների վերականգնման կողմնակիցներին: «Բեռլինցի մուսուլման ահաբեկիչը կարող էր ահաբեկչություն իրականացրել Նիդեռլանդներում Ռյուտեի բաց սահմանների շնորհիվ: Փակե՛ք սահմանը կամ հրաժարակա՛ն տվեք»,- գրել է պատգամավոր Վիլդերեսը Twitter-ում:

«Պատերազմի ժամանակ կարելի է եւ քառորդ ժամ սահմանին անցկացնել»,- հավելել է Հյուսիսի լիգայի առաջնորդ Մատտեո Սալվինին, որը Եվրախորհրդարանի նույն հակամիգրացիոն խմբի անդամ է:

Այս բոլոր հայտարարությունները կապված են առաջիկա ընտրությունների հետ: Նիդեռլանդներում նոր խորհրդարան են ընտրելու 2017-ի մարտին, իսկ մայիսին ֆրանսիացները նոր նախագահ կընտրեն: Իտալիայում հավանաբար կկայանան արտահերթ խորհրդարանաակն ընտրություններ: Այդ երեք երկրներում եվրաֆոբ շարժումները հույս ունեն ամրապնդել իրենց դիրքերը եւ գալ իշխանության: