Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նշանակումը:
Նրա խոսքով՝ որպես փորձառու դիվանագետ՝ դեսպան Հոգլանդը առաջին հերթին ասոցացվում է Հայոց ցեղասպանության ժխտման հետ: ԱՄՆ Սենատում նրա՝ Հայաստանում դեսպան նշանակվելու թեկնածության հաստատման լսումների ժամանակ Ցեղասպանության հերքումը նրա դեմ դիմադրություն բարձրացրեց, ինչն էլ հետաձգեց, իսկ հետո հանեց նրա թեկնածությունը:
«Թեպետ մենք, իհարկե, չենք մոռանում այդ անհաջող դրվագի մասին, ճիշտ այնպես, ինչպես մյուսների, մենք ակնկալում ենք, որ դեսպան Հոգլանդի հետ կառուցողական հարաբերություններ կունենանք, եւ անհամբեր սպասում ենք Արցախի շուրջ բանակցություններում համատեղ աշխատանքին»,- ասել է Համբարյանը:





























