Չինաստանի կառավարությունը 2016 թվականի սկզբից արտասահմանում թաքնվող կաշառակերներից 331 մլն դոլար է գանձել: Այս մասին ասված է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի հայտարարության մեջ:
Տարեսկզբից ձերբակալվել է 908 մարդ, որոնցից 122-ը՝ պաշտոնյաներ:
Կասկածյալների մեծ մասը ԱՄՆ-ում եւ Կանադայում են: Մոտավոր հաշվարկներով՝ փախստական պաշտոնյաներըց երկրից առնվազն 50 մլրդ դոլար են հանել, նշում է ՏԱՍՍ-ը:





























