«Նավթոգազ Ուկրաինի» պետական էներգետիկ հոլդինգը վարկային համաձայնագիր է ստորագրել Citi եւ Deutsche բանկերի հետ Համաշխարհային բանկի երաշխիքով  500 մլն դոլար վարկային գիծ տրամադրելու համար, որն ուղղվելու է աշուն-ձմեռ սեզոնին բնական գազ դնելու համար: Այս մասին ասված է հոլդինգի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ վարկային գիծը «Նավթոգազին» կտրամդրվի 4 տարով, որից առաջին երկու տարին կհատկացվի գազ գնելու համար, իսկ մյուս երկու տարին՝ վարկի մարման համար: