9gag.com կայքը կազմել է 18 ամենասարսափելի վայրերի ցուցակը, որոնք գիշերը չեն թողնի քնել: Ցուցակը գլխավորում է Տրանսիլվանիայում գտնվող Հոյա Բաչու անտառը:

Որպես Ռումինիայի բերմուդյան եռանկյունի հայտնի անտառի հետ կապված  են անհետ կորող մարդկանց մասին բազմաթիվ լեգենդներ:

Ցուցակում է հայտնվել նաեւ Օրադուր սյուր Գլան ֆրանսիական ավանը, որը 1944-ին ոչնչացրել էին ֆաշիստները 642 բնակիչների հետ միասին:

Ցուցակում է հայտնվել նաեւ իռլանդական Լիպ ամրոցը: Դրա տերերը՝ Օ՛Քերրոլները, իրենց թշնամիներին հաշտեցման պատրվակով հրավիրում էին հյուր, իսկ հետո սպանում: Ճաշասենյակի տակ խորը փոս էր փորված, ուր ընկնում էին ոչինչ չկասկածող հյուրերը: Այդ փոսի հատակին սուր տեգեր էին ցցած, եթե ինչ-որ մեկը դրանց վրա չէր ընկնում, այլ կողքը, նրան թողնում էին մահանալ քայքայվող դիակների կողքին:

Ցուցակում են նաեւ Հնդկաստանի Յաթինգա քաղաքը, որտեղ ամեն տարի աշնանը հարյուրավոր թռչուններ են ինքնասպան լինում, ինչպես նաեւ Չինաստանում լքյալ Դիսնեյլենդը, Ցինցինատիում կիսակառույց մետրոն, Թուրքմենստանում գազի խառնարանը, որը կոչում են «Դժոխքի դարպասներ»: