Բուրունդիում անհայտ անձը կրակ է բացել ջրային պաշարների եւ բնական միջավայրի նախարար էմմանուել Նիյոնկուրուի ուղղությամբ: Այս մասին հայտնում է AFP-ն:
Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բուժումբուրայում հունվարի 1-ի գիշերը: Պաշտոնյան ստացած վնասվածքներից մահացել է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:





























