Նյու Յորքի գլխավոր հրապարակում՝ Թայմս Սքվերում տեղի են ունեցել ամանորյա տոնակատարությունները: Նոր՝ 2017 թվականի գալուստը ԱՄՆ Արեւելյան ափին նշանավորվեց երկնաքերերից մեկից բյուրեղապակյա գնդակի ավանդական իջեցման արարողությամբ:

Գնդակը գործի են դնում կոճակով, որը սեղմելու իրավունքը տրվում է հայտնի մարդկանց: Այս տարի այդ պատվին արժանացավ ՄԱԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, որի լիազորությունների ժամկետը լրացավ հենց կեսգիշերին:

3.5 տրամագծով եւ 6 տոննա քաշով գնդակը պատրաստված էր ավելի քան 2.6 հազար բյուրեղապակյա եռանկյունիներից:

Երբ այն կանգ առավ, Նյու Յորքի երկինքը լուսավորվեց հրավառության կրակներով: