Կանադայի Կալգարի քաղաքում իրավապահները կալանավորել են Sunwing Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավի օդաչուին թռիչքից անմիջապես առաջ: Պարզվում է, որ օդաչուն, լինելով սաստիկ հարբած վիճակում, ուղղակի քնել էր օդաչուի խցիկում թռիչքի մեկնարկից առաջ:
Հաղորդվում է, որ օդանավը պետք է մեկնել Կանկուն մեքսիկական քաղաք: Օդանավում 105 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմն ու ուղեւորները: Նախնական տվյալների համաձայն՝ անձնակազմի անդամները նկատել են օդաչուի տարօրինակ վիճակն այն պահին, երբ նա օդանավ էր բարձրանում, իսկ հետո նրան անգիտակից վիճակում գտել էին օդաչուի խցիկում:
Ավիաընկերությունից հայտնել են, որ նրան փոխարինող են գտել, եւ չվերթը շարունակվել է:





























