Ինդոնեզիացի Սապարման Սոդիմեջոն, որը, ոչ պաշտոնական տվյալներով, Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչն է, դեկտեմբերի 31-ին նշեց իր 146-րդ տարեդարձը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Փաստաթղթերում նշված է, որ տղամարդը ծնվել է 1870-ի դեկտեմբերի 31-ին: Նա տոնը նշել է Ճավա կղզում մտերիմների եւ հարազատների հետ: Չնայած տարիքին՝ տղամարդն ինքնուրույն է տեղաշարժվում:
Թերթը նշում է, որ Սոդիմեջոն թաղել է իր բոլոր 10 եղբայրներին եւ քույրերին, ինչպես նաեւ 4 կանանց: Նրա երեխաները նույնպես ողջ չեն, դրա փոխարեն նրան շրջապատում են թոռները, ծոռներն ու կոռները:

































