Իսրայելի հարկային տեսչության նոր կանոններով այսուհետ հարկադրվելու է նաեւ կրիպտոարժույթը, օրինակ Bitcoin–ը, հայտնում է Newsru-Israel–ը։
Քանի որ ըստ Իսրայելի բանկի մասին օրենքի՝ կրիպտոարժույթները Իսրայելում օրինական շրջանառության միջոց կամ էլ արտարժույթ չեն համարվում, հարկային վարչությոնը այն դիտարկելու է որպես ունեցվածք։
Հետեւաբար կրիպտոարժույթի վաճառքը դիտարկվելու է որպես ունեցվածքի վաճառք, իսկ վաճառքից ստացված եկամուտը հարկվելու է։
Եվ քանի որ կրիպտոարժույթը ունեցվածք է համարվում, դրա վաճառքի գործարքներից հարկվելու է նաեւ ԱԱՀ։




























