Պետերբուրգում երեք մարդու մարմին են գտել, որոնք ենթադրաբար մահացել են «Ձմեռ պապ» կոչվող ապակի մաքրելու հեղուկ խմելու հետեւանքով։
Պետերբուրգյան պարբերականի փոխանցմամբ, մերկ կնոջ ու երկու տղամարդու մարմինները գտել են հունվարի 9-ի երեկոյան Սմոլենկիում մի ամայի տան մեջ։ Նրանց կողքին ապակի մաքրելու հեղուկ են գտել՝ հինգլիտրանոց շիշ, որի վրա գրված է «Ձմեռ պապ․ ապակի մաքրելու հեղուկ»։ Շշի մեջ որոշ քանակության վարդագույն հեղուկ էր մնացել։
Հարուցվել է քրեական գործ։





























