«Ոսկե անձրեւ», սեքս սպասուհիներ, «բունգա- բունգա», միկրոբոֆոբներ՝ Թրամփն ամենեւին էլ միակ նախագահը չէ, որի տարօրինակ սեռական վարքագծի մասին լուրեր են պտտվում»,- գրում է The Daily Beast–ի վերլուծաբան Էրին Գլորիա Ռայանը։
Այս շաբաթ BuzzFeed-ն ու CNN–ը հրապարակեցին չստուգված դոսյեի տարբեր տարբերակներ։ Բացի ամենայնից դոսյեում ասվում էր, որ ԱՄՆ ընտրված նախագահը ժամանակին ռուս մարմնավաճառների հետ է զվարճացել ՝ իրար վրա միզելու խաղերով, որ Պուտինն այդ մասին տեսագրություն ունի, որով մտադիր է ազդել Թրամփի վրա»,- ասվում է հոդվածում։
«Թրամփն իհարկե հերքել է այդ ամենը՝ ասելով որ դա «ֆեյքային նորություն» է, ու հավելել, որ ինքը երբեք չէր վճարի մարմնավաճառներին, որ նրանք ռուսական հյուրանոցներում մեկը մյուսի վրա միզեին, քանի որ ինքը միկրոբոֆոբ է, նաեւ գիտի, որ հյուրանոցներում ամենուրեք մինի տեսախցիկներ են», ասում է հեղինակը, նշելով որ «Թրամփի ասածները մտահոգիչ են, առավել եւս հաշվի առնելով, որ նա աշխարհով մեկ մի քանի հյուրանոցներ ունի»։
Բայցևայնպես Թրամփն իհարկե աշխարհի միակ առաջնորդը չէ, ում պահարանում «կմախքներ են պահվում»։
Օրինակ Ուգանդայի բռնապետ Իդի Ամինի մասին, որը մեղավոր էր 400 հազար մարդու մահվան համար, ասում էին, որ նա 5 կանանցից25 երեխա ուներ։ Նաեւ՝ 33 սիրուհի, որոնցից ուներ եւս 34 երեխա։
Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիին մեղադրում էին անչափահասների հանդեպ ոտնձգությունների մեջ՝ ասում էին, թե նա սեռական հարաբերություններ է ունեցել 17-ամյա մարմնավաճառի հետ՝ Ռուբի Ռուբակուորի բեմական կեղծանունով։ Ասում էին նաեւ, իբրև նա բարձրաստիճան անձանց հետ սեքս երեկույթներ էր կազմակերպում՝ պրոֆեսիոնալ մարմնավաճառների մասնակցությամբ»։
«2013-ին Մուամար Քադաֆիի կամերդիները պնդում էր, որ լիբիացի բռնապետը պաթոլոգիական կախում ուներ «վիագրայից» ու գրեթե անդադար սեքսով էր զբաղվում։ Ասում են, իբրև նա դպրոցական աղջիկների էր իր մոտ պահում, որպես սեքս ստրկուհիներ, նաեւ սեռական հարաբերություններ ուներ մանկահասակ տղաների հետ ու ոտնձգություններ էր թույլ տալիս նույնիսկ օտարերկրյա դիվանագետների կանանց հանդեպ», գրում է Ռայանը։
Ադոլֆ Հիտլերի մասին ասում էին, որ նա միկրոբոֆոբ էր, շարունակում է լրագրողը։ Բայց ի տարբերություն Թրամփի՝ նա խուսափում էր սեռական շփումներից, վախենալով վարակվել։
«Եվ չմոռանանք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին, որի անձնական կյանքը գաղտնի է պահվում, բայց դրա շուրջ բազմաթիվ լուրեր են պտտվում։ Նա ուներ կին, որից երկու երեխա ունի, բայց հետո այդ կինը սկսեց քիչ հայտնվել հանրությանը։ Շատերը կարծում էին, թե նա մահացել է, բայց հանկարծ նա կարճ ժամանակով հայտնվեց, որ բաժանվի Պուտինից։ Ասում են, թե Պուտինն այդ ընթացքում կապ ուներ նախկին մարմնամարզուհու հետ, որի հետ ծանոթացել էր, երբ նա դեռ դեռահաս էր։ Ասում են, իբրեւ նրանք համատեղ երեխաներ ունեն ։ Անցած տարի էլ Page Six–ը գրել էր, որ Պուտինը «մեծ կրծքերով» նոր ընկերուհի ունի ՝ 23-ամյա աղջիկ, որը Պուտինի ծննդյան օրվա առթիվ սեքսուալ օրացույցում էր նկարահանվել, երբ դեռ նոր էր ավարտել դպրոցը»,- ասվում է հոդվածում։
Բայց դե լուրերն էլ են տարբեր լինում՝ եթե Պուտինի կամ Ամինի մասին լուրերը նույնիսկ ինչ-որ չափով ամրապնդում են նրանց «առնական» իմիջը, ապա Թրամփի մասին լուրը դժվար թե նույն ներգործությունն ունենա։ «Մեզի հոտը դժվար է վերացնել, մանավանդ եթե այն ներծծվում է ներքնակի կամ հեղինակության մեջ։ Բայց կարող էր եւ ավելի վատ լինել»։





























