Ավստրիայի Զալֆելդեն ամ Շթայներնեն Մեր քաղաքում կաթոլիկ ծխական համայնքի ղեկավարությունը հեռավոր սարերում գտնվող, 17-րդ դարում կառուցված մենաստանի պահակի թափուր աշխատատեղի մասին հայտարարություն է տվել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Այդ աշխատանքին կարող են հավակնել քրիստոնեական դավանանքով տղամարդիկ, որոնք «իրենց հոգու հետ խաղաղ» են ապրում
Ծխական համայնքի կայքում նշված է, որ մենաստանի շենքում չկա ջեռուցում ու ջրատար, բացի դրանից աշխատանքը չի վճարվելու։ Դրա փոխարեն մենաստանից կարելի է վայելել դեպի ալպիական հովիտ բացվող գեղատեսիլ տեսարանը։
Պահակի պարտականություններն են լինելու ուխտագնացներին ու զբոսաշրջիկներին ընդունելը։ Նա պետք է այնտեղ մնա ապրիլից նոյեմբեր ամիսներին։





























