ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2009թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ներկայացվել են բռնագանձման եւ անվճարունակության 1003 հայցեր` 13349.0 մլն. դրամ հայցագնով:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացված հայցերով կայացվել են 862 (37-ը նախորդ ժամանակաշրջանի գործերով) վճիռներ` 12 միլիարդ 485 մլն. դրամ ընդհանուր հայցագնով, որից` բավարարվել են 786 հայցեր՝ 121 միլիարդ 27 մլն. դրամ հայցագնով: Մերժվել են 76 հայցեր՝ 358 մլն. դրամ հայցագնով:

Վերոնշյալ ժամանակահատվածում կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 13057 որոշումներ, փաստացի գանձվել է 243 մլն. դրամ: Հարկ վճարողների գույքի վրա դրվել են 1694 արգելադրումներ` 8 միլիարդ 458 մլն. դրամ գումարով: Փաստացի գանձվել է 5 միլիարդ 196 մլն. դրամ: ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից հարուցվել են 108 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 417 մլն. դրամ գումար: Քննչական վարչության կողմից վարույթ են ընդուվել 292 քրեական գործեր (39-ը մաքսային գործերով): 87 քրեական գործերով (12-ը մաքսային գործերով) ավարտվել են նախաքննությունը եւ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: 29 քրեական գործերով (2-ը մաքսային գործով) վարույթը կասեցվել է: