Բաքվում նոյեմբերի 3-ին մեկնարկել է կասպյան 5 երկրների փոխարտգործնախարարների նիստը, որը քննարկում է Կասպից ծովում անվտանգության ոլոտում համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հարցը:

Մերձկասպյան երկրների նախագահների գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-ին` Բաքվում:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո եւ նոր մերձկասպյան պետություններ ձեւավորվելուց հետո խնդիր առաջացավ Կասպից ծովը նորից բաժանելու եւ  նոր սահմանների անցկացնելու, քանի որ եղած համաձայնագիրը չի բավարարում բոլոր պետություններին:

Կասպից ծովի բաժանումը երկար ժամանակ եղել եւ մինչեւ օրս էլ մնում է չկարգավորված տարաձայնությունների առարկա, որոնք կապված են կասպյան նավթի եւ գազի, ինչպես նաեւ կենսաբանական ռեսուրսների բաժանման հետ: Բանակցություններին մասնակցում է 5 պետություն` Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը եւ Ադրբեջանը:

Ընդ որում, Իրանն արդեն հաշվել է իր բաժինը Կասպից ծովում: Իրանի արտաքին գործերի նախարար Հասան Գաշգավիի խոսքով, Իրանին է պատկանում բնական ռեսուրսների 20 տոկոսը: Նրա խոսքով,  Թեհրանը մտադրված է մոբիլիզացնել բոլոր ջանքերը, որպեսզի պնդիր իր իրավունքերը:

Վերջերս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Թուրքմենստանի իր գործընկերոջ հետ զրույցում հայտարարել է, որ մերձկասպյան պետություններն ի վիճակի են ինքնուրույն գլուխ հանել իրենց տարածաշրջանում եղած խնդիրներից:

«Հենց այս 5 պետություններն են, որոնք պատասխանատու են բնական ռեսուրսների օգտագործման գոյություն ունեցող եւ ստեղծվող ռեժիմի համար»,-հայտարարել էր Ռուսաստանի նախագահը: