Այս տարվա 9 ամսվա կտրվածքով հարկային-մաքսային մուտքերը 531 մլրդ դրամ է կազմել: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` ընդգծելով, որ հավաքագրված գումարը նախատեսվածից 46 մլրդ դրամով ավելի է:

Նա հերքեց տարածված այն լուրերը, ըստ որոնց այս տարվա 9 ամիսների ընթացքում հարկային-մաքսային մուտքեր չեն կատարվել:

«10 ամսվա կտրվածքով հավաքագրվել է 581 մլրդ դրամ: Ես զարմանում եմ, թե այդ լուրերը, որտեղից են հայտնվում»,-վրդովված նշեց Գագիկ Խաչատրյանը: