«Սասնա ծռեր» խմբի անդամ, Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետն այսօր երկարացվել է: Երեւանի Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 27-ին, բավարարել է նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը եւ երկարացրել Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետը:

NEWS.am-ի հետ զրույցում Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ նիստին ներկա Արայիկ Խանդոյանը դատարանում ասել է, որ կուզենար, որ իրեն դատեր ազատ եւ անկախ Հայաստանում գործող դատավորը:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):