Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կառավարման նախագահական համակարգը միանշանակ ճիշտ է։ Այս մասին հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։

Պատասխանելով փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական հանրաքվեի մասին  NEWS.am–ի հարցին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Նախագահական մոդելը միանշանակ ճիշտ է։ Մեր երկիրը պետք է կառավարի միանձնյա առաջնորդ, քանի որ մենք դեռեւս պատերազմական իրավիճակում ենք»։

Այն դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են իշխանության վերարտադրությանը, գեներալը պատասխանեց. «Չի կարելի ժամանակից շուտ նման գնահատականներ անել։ Ժամանակը կգա, եւ մենք ամեն բան կտեսնենք»։