«Արդարություն» կուսակցությունը միանում է Սեյրան Օհանյանի գլխավորելիք դաշինքին:

Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է.

«Նպատակ ունենալով նպաստել ՀՀ զարգացմանն ու հզորացմանը, Արդարության հաստատմանը,

Հաշվի առնելով Ընտրությունների միջոցով ՀՀ-ում փոփոխությունների կենսական անհրաժեշտությունը,

Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը,

Գիտակցելով յուրաքանչյուրիս պատասխանատվությունը առկա իրավիճակի համար,

Համոզված լինելով, որ փոփոխությունների հնարավոր է հասնել միայն լայն համախմբման արդյունքում,

Սթափ գնահատելով այսօր առկա հնարավորությունները

«Արդարություն» կուսակցության վարչությունը որոշեց՝

1. Միանալ «Երրորդ Հանրապետություն», «Համախմբում», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հայտարարությանը,

2. Ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին՝ ներգրավելով կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին,

3. Ձեռնարկել քայլեր այլ ուժերի և անհատների համախմբման, փոփոխությունների նկատմամբ հավատի վերականգնման ուղղությամբ»:

Նշենք, որ «Երրորդ Հանրապետություն», «Համախմբում», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները հայտարարել են դաշինք ստեղծելու մասին: Ավելի ուշ նրանց են միացել ԱԻՄ-ն ու Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը: Ամենայն հավանականությամբ, դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: