Չեխիայի վարչապետ Բոգուսլաբ Սոբոտկան փոխվարչապետ ու ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշին մեղադրել է հարկերը չվճարելու մեջ։ Այս մասին վարչապետը գրել է իր Facebook էջում, հայտնում է Lenta–ն։

Մասնավորապես նա հայտնել է, որ միլիարդատեր Բաբիշը արժեթղթերի հետ գործարքների օգնությամբ հիմնովին «խաբել է» չեխական պետությանը։ Ընդ որում Սոբոտկան օգտագործել է ոչ գրական արտահայտություն։

Բաբիշը այդ բոլոր մեղադրանքներին ի պատասխան ասել է, որ նման արձագանքը գուցե երկրի վարչապետի շփման ոճն է։

«Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը պարզաբանել է, որ Սոբոտկան ֆինանսների նախարարին մեղադրում է Agrofert հոլդինգի արժեթղթերի շրջանառությունից հարկերը չվճարելու մեջ։ Բաբիշը դրանից ստացել էր  տարեկան 90 մլն չեխական կրոն՝ 3․6 մլն դոլար  եկամուտ։ Ընդ որում նրա կարողությունը գնահատվում է 2․5 մլրդ դոլար, նա երկրորդ տեղն է զբաղեցնում Չեխիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում։