Միլիարդատեր Վինսենթ Վիոլան հրաժարվել է ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնից: NYTimes-ը հաղորդում է, որ նախօերին երեկոյան Վիոլան անսպասելի իր թեկնածությունը հանել է. նրան նախագահ Թրամփն առաջադրել էր բանակի նախարարի պաշտոնում:
Պարբերականի աղբյուրները հայտնել են, թե որոշումը պայմանավորված է Վիոլայի մտահոգությամբ, որ իրեն դժվար կլինի պետական պաշտոնում գտնվելիս մեկուսանալ իր բիզնես կապերից:




























