Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հրամանագրեր է ստորագրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին համատեղության կարգով Կորեայի Հանրապետությունում եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին: Արմեն Սարգսյանի նստավայրը գտնվում է Պեկինում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից: