Նոյեմբերին կայացած ընտրությունների ժամանակ ապօրինի միգրանտներ են քվեարկել, որոնք դրա իրավունքը չունեին: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է կեղծարարությունների հետաքննություն պահանջել, որոնք, նրա խոսքով, տեղ են գտել անցյալ տարվա նոյեմբերի 8-ի ընտրություններում:
Ըստ Թրամփի՝ ընտրացուցակներում եղել են «ապօրինի միգրանտներ, եղել են մարդիկ, որոնք վաղուց մահացել են»:
Նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում հանրապետական Թրամփը հաղթեց դեմոկրատ Հիլարի Քլինթոնին՝ ստանալով ընտրիչների ավելի շատ ձայներ: Սակայն բուն քվեարկության արդյունքում ավելի մեծ թվով ընտրողներ կողմ էին քվեարկել Քլինթոնին:



























