«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Ա. Մանուկյան 1-ին նրբանցքի 1-ից-5 շենքերի, Հ. Ավետիսյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի` բացառությամբ 1 եւ 1ա համարների, թիվ 9 դպրոցի, թիվ 8 մանկապարտեզի, Մ. Պապյան թաղամասի բազմաբնակարան շենքերի, անհատական տնատիրությունների եւ թիվ 6 մանկապարտեզի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























