Պաշտոնական Պեկինը Վաշինգթոնին նոտա է հղել Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակում չինական ընկերություններ ներառելու կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կաննը։
Իրանը հունվարի 29-ին միջին հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ էր փորձարկել։ Թեհրանի գործողություններին պատասխան՝ ԱՄՆ–ը ընդլայնել է պատժամիջոցային ցուցակը՝ ներառելով 13 ֆիզիկական անձանց, որոնք Իրանի, ԱՄԷ–ի, Քուվեյթի, Չինաստանի եւ Լիբանանի քաղաքացիներ են։ Ցուցակում կա 12 ընկերություն, որոնք Իրանում, Լիբանանում, Չինաստանում եւ ԱՄԷ–ում են տեղակայված։




























