ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է , որ իր աշխատակազմը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ին, հայտնում է Washington Examiner–ը։
«Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին։ Մենք միայն ուզում ենք, որ դաշինքի բոլոր անդամները ֆինանսական լիարժեք ավանդ ունենան ՆԱՏՕ-ում, ինչը շատերը չեն անում»,- ասել է Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության բազայում։ «Նրանցից շատերը հեռու են դրանից, չնայած պետք է անեն դա»,- ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է իրենց արդարացի մասնաբաժինը ներդնեն։


























