Գիշերն Ադրբեջանում փակվող հիվանդանոցի շուրջ 40 բուժաշխատողները կես ժամով արգելափակել են Աստարայից Բաքու մեկնող ուղեւորատար գնացքի երթեւեկությունը:
Ըստ haqqin.az-ի՝ գնացքը կարողացել է ճանապարհը շարունակել միայն այն բանից հետո, երբ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ազատել են ճանապարհը:
«Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ գերատեսչության հաշվեկշռում գտնվող հիվանդանոցներն ու բուժհաստատությունները նախկինում ֆինանսավորվում էին Ֆինանսների նախարարության կողմից եւ անվճար ծառայություններ էին մատուցում երկաթուղու եւ մետրոպոլիտենի աշխատակիցներին: Սակայն 2016 թվականին նոյեմբերի 17-ին նախարարությունը որոշում է կայացրել հունվարի 1-ից դադարեցնել ֆինանսավորումը:
«Ադրբեջանական երկաթուղի»-ն էլ գնահատել է այդ բուժհաստատությունների գործունեությունն ու որոշել փակել ինքնաֆինանսավորմամբ աշխատելու հնարավորություն չունեցող հիվանդանոցները:




























