Թերթը ներկայացնում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքը հայ-թուրքական գործընթացի մասին:

«Իմ խորին համոզմամբ, հայ-թուրքական գործընթացը փակուղու մեջ է: Այն վերսկսելու միակ բանական ճանապարհը այն է, որ թուրքական իշխանությունները կամք դրսեւորեն ու առանց որեւէ նախապայմանի վավերացնեն իրենց ստորագրած արձանագրությունները»,- ասել է Մելքոնյանն ու հավելել. «Այսօր Թուրքիայի քաղաքական դաշտում գործող որեւէ ուժ նման քաղաքական կամք դրսեւորելու ունակություն չունի: Թուրքական քաղաքական մտածողության մեջ այլընտրանք չկա: Այս առիթով կարելի է ասել, որ թուրքական ճակատից նորություններ չկան»: