Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մարտի ֆյուչերսները էժանացել են 1,13 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 51,58 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0,74 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 54,64 դոլար:



























