ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե որքան ժամանակ է ծախսում քնի համար: Այս մասին գրում է The Hill-ը:

Նա ասել է, որ գիշերվա ժամը մեկին պառկում է քնելու եւ արթնանում է առավոտյան հինգին, հետո նախաճաշում է, լուրեր նայում, թերթեր կարդում:

Թրամփը նաեւ նշել է, որ իր պաշտոնավարման ժամկետի մեկնարկին զարմացած էր աշխատանքի ծավալով: