ԱՄՆ-ը 1970 թվականից ի վեր 2018-ին, հնարավոր է, նավթի արդյունահանումը մինչեւ առավելագույնի հասցնի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

ԱՄՆ-ի Էներգետիկայի տեղեկատվական վարչության (EIA) տվյալներով՝ մյուս տարի ԱՄՆ-ում նավթի ներքին արտադրությունը կկազմի օրական միջինը 9,53 մլն բարել: Փետրվարի 3-ի տվյալներով՝ երկրում հորատող սարքերի թիվն ավելացել է 17 միավորով՝ մինչեւ 583 սարք: Սա 2015-ի հոկտեմբերից ամենաբարձր ցուցանիշն է:

Թերթաքարային նավթ արտադրողները ձգտում են բարելի գինը 50 դոլարից ավելի բարձրացնել: Մասաչուսեթսում էներգետիկ եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների խմբի նախագահ Մայքլ Լինչն ասել է, թե համոզված է, որ նավթային բոլոր նախարարություններում՝ Էր Ռիյադից մինչեւ Կարակաս մեծ հետաքրքրությամբ եւ անհանգստությամբ հետեւում են ԱՄՆ-ի հորատող սարքերի թվին:

ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը 2016-ի կեսերին աճել է 6,3 տոկոսով՝ օրական մինչեւ 8,96 մլն բարել: