Մեքսիկայից միգրանտների հոսքը դադարեցնելու նպատակով պատի շինարարության ծրագիրը մշակման փուլում է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Պատի կառուցման ծրագիրը հենց հիմա էլ մշակվում է։ Մենք կունենաք պատ։ Այն կլինի բարձր ու շատ կօգնի մեզ»,- ասել է Թրամփը, ելույթ ունենալով մեծ քաղաքների ոստիկանապետների ասոցացիայի ներկայացուցիչների առաջ։

Թրամփը նորից խոստացել է կառուցել պատ ԱՄՆ ու Մեքսիկայի սահմանին, որպեսզի դադարեցնի թմրադեղերի ներհոսքը երկիր ու օրինակ է բերել Իսրայելին, որպես մի երկիր, որը հաջողությամբ կառուցել է պատեր իր սահմաններին։ «Արդյունավետ են արդյո՞ք պատերը։ Իսրայելի՛ն հարցրեք։ Եթե դրանք ճիշտ կառուցես, դրանք արդյունավետ կլինեն»,- ասել է Թրամփը։