Հայաստանում կստեղծվի մասնագիտական տոն՝ Ձեռնարկատերերի օրը: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում: Տոնը կնշվի մարտի 3-ին՝ հայտնի ձեռնարկատեր եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, որն առաջարկել է այս տոնը, գրավոր հիմնավորման մեջ հարգանքի տուրք է մատուցել Մանթաշովին, սակայն չի մոռացել նաեւ ներկայիս գործարարներին. «Հույս ունենք, որ այս տոնը առիթ կդառնա ոչ միայն հարգանքի տուրք մատուցել հայ ժողովրդի արժանի զավակին, այլեւ Հայաստանի այն ձեռնարկատերերին, որոնք հանուն հասարակության բարօրության իրենց գործերով ձգտում են նմանվել Մանթաշովին»: