Հայաստանն աջակցել է Սիրիայի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում:

Որոշման գրավոր հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը երկու երկրների օդային հաղորդակցության համար պատշաճ իրավական բազա կապահովի: Համաձայնագիրը կազմվել է տիպային նմուշի համաձայն եւ նախատեսում է օդային փոխադրումների երկկողմանի կարգավորում: Երկրներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր ավիաընկերություններին թույլ տալ սպասարկել հաստատված երթուղիները: