Բելգիայի վարչապետի հայրը՝ Լուի Միշելը, հասարակության շրջանում վիճաբանություն է առաջացրել՝ հայտարարելով, որ ինքը չի պաշտպանում թագավորության խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը «չնչին» 4 հազար 800 եվրոյով սահմանափակելու որոշումը։
Բելգիացի պատգամավորներն այսօր միջինում ամսական 6 հազար եվրո են ստանում։
«Դուք իրականությունից կտրված խորհրդարան կստանաք՝ պաշտոնյաներով եւ ուսուցիչներով լի, բայց որը կլքեն ձեռներեցներն ու իրավաբանները… Ո՞ր ձեռներեցը կհամաձայնի զոհաբերել իր հանգստյան օրերը, երեկոները, արձակուրդը, որպեսզի ամսական մաքուրով 4 հազար 800 եվրո ստանա»,– ասել է Միշելը Vif–ին տված հարցազրույցում։




























