Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքային ոստիկանության հետախուզական ստորաբաժանումը, որը զբաղվում է ներքին ծայրահեղականության հարցերով, կարող էր ոչնչացնել հատկապես կարեւոր տեղեկություններ պարունակող հարյուրավոր փաստաթղթեր, հայտնում է Times–ը։

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանության չարաշահումների հետաքննության անկախ հանձնաժողովը հայտնել է, որ ապացույցներ է գտել առ այն, որ 2014–ի մայիսին մեծ թվով փաստաթղթեր են ոչնչացվել, երբ այն ժամանակ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ոստիկանության գաղտնի գործունեության հետ կապված պաշտոնական հետաքննություն է ընթանում։

Թերթը գրում է, որ փորձագետները մտահոգված են, որ խոսքը կարող է ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր փաստաթղթերի մասին լինել, որոնք կարող էին ստորաբաժանումում ոչնչացվել 2-3 օրվա ընթացքում։