Ազգային տարազով հայուհու գունավոր լուսանկարը ներկայացված է հազվագյուտ լուսանկարների հավաքածուում, որոնց հեղինակը Ռուսաստանում գունավոր լուսանկարների պիոներ Սերգեյ Պրոկուդին- Գորսկին է։

Սերգեյ Պրոկուդին- Գորսկու հավաքածուն ցույց է տալիս Ռուսական կայսրության պատմությունը՝ 1905-1915 թթ։ Պատկերների բարձր որակի ու վառ գույների պատճառով բարդ է պատկերացնել, որ լուսանկարը արվել է 100 տարի առաջ։ Լուսանկարչի նպատակն է եղել ներկայացնել ոչ միայն Ռուսական կայսրության տեսարժան վայրերի, այլեւ հայտնի ու անհայտ անձանց մի շարք լուսանկարներ։

Նման լուսանկարներից մեկն է ազգային տարազով հայուհու լուսանկար, հայտնում է http://rarehistoricalphotos.com–ը։ Ըստ լուսանկարին կցված գրության, կինը լուսանկարվել է Արտվին քաղաքից ոչ հեռու 1910-ին։

Ռուս լուսանկարչի հավաքածուի մի մասը դեռ անցած դարի 40-ականներին նրա ժառանգորդների կողմից վաճառվել էր ԱՄՆ կոնգրեսի գրադարանին։