ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Ազգային անվտանգության գործակալության նախկին կատարածուին ազգային պաշտպանության հետ կապ ունեցող տեղեկությունը դիտավորյալ թաքցնելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նախարարությունում կարծում են, որ կասկածյալը 2 տասնամյակ գաղտնի տեղեկություն է գողացել եւ պահել։
Կասկածյալը 52-ամյա Հարոլդ Թոմաս Մարտինն է, որին մեղադրում են ԱՄՆ պատմության մեջ նման բնույթի ամենամեծ գողության համար։
Մարտինի դեմ 20 մեղադրանք է հարուցվել, որոնցից ամեն մեկը կարող է 10 տարվա ազատազրկում սպառնալ։




























