«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ձերբակալել են քննչական բաժին ներկայանալուց խուսափելու պատճառաբանությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողներիհետ զրույցումա սել է նրա եղբայր Արսեն Սարգսյանը:
Նա նշել է, որ Արթուրը առաջարկել է օրը փոխել, ինչին քննչական բաժնում համաձայնել են, ապա Արթուր Սարգսյանի համար անսպասելիորեն մի խումբ ոստիկաններ տուն են մտել, խուզարկել ու նրան ձերբակալել:
Արսեն Սարգսյանը նշել է, որ առավոտյան ոստիկաններն իրենց տուն են եկել ավտոբուսով, որի մեջ եղել են բազմաթիվ մարդիկ, միայն մեկն է եղել համազգեստով:
«Վախենում եմ, որ մեր վերջին հանդիպումը լինի եղբորս հետ, ես նույնիսկ մտածում էի, որ քրեակատարողական հիմնարկում ավելի ապահով էր նրա համար, քան ազատության մեջ: Տարեց մորս հետ եկելե եմ դատարան, որ մայրս տանը մենակ չլինի եւ իրեն վնաս չտան, ես անհանգստանում են նրանց համար»,- ասում է եղբայրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», ձերբակալվել է:
Այս պահին դատարանում քննվում է Արթուր Սարգսյանի կալանքի հարցը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:




























