Եվրամիությունից 600 մլն եվրո մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը Ուկրաինան կստանա առաջիկա շաբաթներին։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է eurointegration.com–ը։

«Հենց որ Ուկրաինայի կառավարությունը խորհրդարան ներկայացնի անտառի արտահանման արգելքը չեղարկելու մասին օրինագիծը, դա իմ կարծիքով բավարար պայման է 600 մլն եվրո տրամադրելու համար, որը սպասում են ուկրաինացիները, եւ դա կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում»,– ասել է Յունկերը։