Մի զույգ նախարարական պորտֆելներով Հայաստանում խնդիրները չեն լուծվում։ Այս մասին փետրվարի 10-ին ԲՀԿ 9-րդ համագումարում ասել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա հիշեցրել է, որ 2012–ին, երբ ԲՀԿ–ն խորհրդարանում մեծ թվով մանդատներ ուներ, ոչ ոք չէր կասկածում, որ Ծառուկյանը իշխող ՀՀԿ–ի հետ կոալիցիա կձեւավորի։ «Բայց ժողովրդի հետ խոսելով ես հասկացա, որ մի զույգ նախարարական պորտֆելներով Հայաստանում խնդիրները չեն լուծվի։ Ես իրականություն կդարձնեմ այն, ինչ խոստացել եմ իմ ժողովրդին։ Դա դժվար չէ»,– ասել է Գագիկ Ծառուկյանը։




























