«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարող է ձեւավորել հետընտրական դաշինք այն դեպքում, եթե մենք կայացնենք որոշումներ կամ ունենանք իրական ազդեցություն քաղաքական որոշումների կայացման վրա։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում կուսակցության 2-րդ համագումարից առաջ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության («Հայկական վերածնունդ» կուսակցության) քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Պատգամավորը հաստատել է կուսակցության մտադրությունը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին։ «Մեր կուսակցության ծրագրերը ընդդիմադիր են»,- շեշտել է Մհեր Շահգելդյանը։